Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պլյուշչենկոն չի մասնակցի

Պլյուշչենկոն չի մասնակցի
07.02.2013 | 18:48

Մարտի 10-17-ին կանադական Լոնդոնում կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությունը բաց կթողնի լեգենդար Եվգենի Պլյուշչենկոն: Պատճառն առողջական վիճակն է, ինչի պատճառով մարզիկը կիսատ թողեց Եվրոպայի առաջնությունը: Տեղեկացնենք, որ Թուրինի օլիմպիական չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի, Ռուսաստանի առաջնությունների բազմակի հաղթող Պլյուշչեկոն արդեն տարել է ողնաշարի վիրահատություն, սակայն դեռ վաղ է խոսել շարք վերադառնալու մասին:
Այսպիսով, Ռուսաստանից թափուր տեղի միակ հավակնորդը կորոշվի երկրի գավաթի խաղարկությունում: Հավանական թեկնածուների մեջ են նոր բարձրացող աստղ, տասնյոթամյա Մաքսիմ Կովտունը, Արթուր Գաչինսկին, Կոնստանտին Մենշովը, Սերգեյ Վորոնովը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ